
Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս և Ազատություն փողոցների խաչմերուկի մայթեզրին, անցորդների փոխանցմամբ, արդեն երկար ժամանակ շարունակվում է ջրի արտահոսքը։
Այսօր՝ մարտի 27-ին, այցելելով նշված փողոց՝ արձանագրեցինք ջրի արտահոսքը, որը հոսում է փողոցի ամբողջ երկայնքով։ Խնդիրը առկա է արդեն բավականին երկար ժամանակ և ջուրը հոսում է դեռևս ձմռան ամիսներից՝ նույնիսկ մինչև ձյան տեղումները։
Քանի, որ Նինոծմինդայի գրասենյակից Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերությունը մեզ տեղեկատվություն չի տրամադրում, NOR-ը գրավոր դիմում է ուղարկել ընկերությանը՝ խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։

Նինոծմինդայում ջրային ռեսուրսների անտեղի արտահոսքը օրերով մնում է չլուծված, այն ինչ քաղաքի տարբեր հատվածնեուրում բնակիչները ունեն խմելու ջրի կարիք։
Տեսանյութ․

