Տեսատուգանքների թիվն ավելացել է

Տեսատուգանքների թիվն ավելացել է

Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ անցյալ տարի երկրում ընդհանուր առմամբ դուրս է գրվել 3 մլն 332 հազար 37 տեսատուգանք, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը կազմում էր 3 մլն 1397:

Ինչ վերաբերում է գումարին, ապա պաշտոնական վիճակագրությամբ՝ անցյալ տարի տեսատուգանքներից հաշվարկված գումարը կազմել է 231 մլն 754 հազար 40 լարի: Դեպքերի առնվազն կեսի դեպքում տուգանվածներն օգտվել են 20% զեղչից: Հաշվարկված տուգանքի միջին չափը կազմել է 70 լարի: 2025 թվականին տուգանքների ամենամեծ մասը՝ մոտ 1,5 միլիոն, դուրս է գրվել Թբիլիսիում, իսկ մնացածը՝ տարածաշրջաններում, որոնց թվում առաջատար են Շիդա Քարթլին և Իմերեթին:

2024 թվականին տեսատուգանքների ընդհանուր գումարը կազմել էր 187 մքն 612 հազար 60 լարի. այդ ժամանակ նույնպես տուգանքների մոտ կեսը վճարվել էր 20% զեղչով:

Հատկանշական է, որ եթե տեսատուգանքը վճարվում է տուգանվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, գումարից պակասում է 20%: Ինչպես երևում է վերջին երկու տարվա վիճակագրությունից, այս արտոնությունից օգտվում է տուգանվածների առնվազն կեսը:

Տեսատուգանքները դուրս են գրվում տեսախցիկների միջոցով: Տուգանքը 10 օրում վճարելու դեպքում 20% զեղչի համակարգը գործարկվել է 2017 թվականից՝ տուգանքների վճարումը խթանելու նպատակով: