Եղանակի կտրուկ վատթարացում․ հնարավոր են ճանապարհային սահմանափակումներ

Եղանակի կտրուկ վատթարացում․ հնարավոր են ճանապարհային սահմանափակումներ

Մարտի 30-ից մինչև մարտի 31-ի առավոտը Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ, որոշ վայրերում՝ ուժեղ։ Հնարավոր է քամու ուժեղացում, բարձր լեռնային շրջաններում՝ մառախուղ, բուք և ձնահյուսի վտանգ։ Բքի, տեսանելիության վատթարացման և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է տրանսպորտի շարժի սահմանափակում։

Սպասվող ուժեղ տեղումները կարող են Վրաստանի գետերում առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ բլրային և լեռնային գոտիներում՝ սողանքային և սելավային գործընթացների առաջացում և ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)։