Ցավակցություն/Գարիկ Դերենիկի Բասենցյան

Ցավակցություն/Գարիկ Դերենիկի Բասենցյան

Խոր վշտով հայտնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է Գարիկ Դերենիկի Բասենցյանը ծնված 1985 թվականին Նինոծմինդայի շրջանի Փոքր Արագյալ գյուղում ապրում էր Օրլովկա գյուղում։

Կարեն Առաքելյանի ընտանիքը խոր ցավով ընդունեց իրենց փեսայի՝ Գարիկ Բասենցյանի մահվան լուրը և վշտակցում են քրոջ ընտանիքին։

Առաքելյանները կիսում են ընտանիքի անդառնալի կորստի ցավը և հայտնում իրենց անկեղծ ցավակցությունը հարազատներին ու մերձավորներին։

Հոգեհանգիստը կկայանա մարտի 30-ին ժամը 18։00-ին, Օրլովկայում։

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 31-ին՝ Օրլովկայի գերեզմանատանը։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…