Կայացավ բազկամարտի մրցաշար Փոքր Սամսարում՝ նվիրված Համլետ Նահապետյանի հիշատակին

Կայացավ բազկամարտի մրցաշար Փոքր Սամսարում՝ նվիրված Համլետ Նահապետյանի հիշատակին

Մարտի 29-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Փոքր Սամսար գյուղում տեղի ունեցավ բազկամարտի մեծ մրցաշար, որը կազմակերպել էր Շուրա Նահապետյանը՝ նվիրված իր հոր՝ Համլետ Նահապետյանի հիշատակին։

Ինչպես հայտնում է Շուրա Նահապետյանը NOR-ին՝ մրցաշարին մասնակցել են Նինոծմինդայի, Ախալքալաքի և Ծալկայի մունիցիպալիետների տարբեր գյուղերից ժամանած մարզիկներ։ Մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է մոտ 150 մարդ։

«Ինձ համար մեծ պատիվ էր, որ կարողացա մարդկանց համախմբել։ Ոչ ոք չի աջակցել ֆինանսապես, սակայն ամենակարևորը՝ միջոցառումը հաջող անցավ։ Ես գոհ եմ, և մասնակիցներն էլ գոհ են»,-ասում է Շուրա Նահապետյանը NOR-ի հետ զրույցում։

Մրցաշարը բաժանված էր քաշային կարգերի՝ աջ և ձախ ձեռքի համար։

Հաղթողները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով։

Աջ ձեռքի մրցումների արդյունքները

60 կգ քաշային կարգ

  • 1-ին տեղ՝ Ավետ Գալոյան
  • 2-րդ տեղ՝ Գուրգեն Սոխոյան
  • 3-րդ տեղ՝ Վարուժան Այվազյան

70 կգ քաշային կարգ

  • 1-ին տեղ՝ Արման Պողոսյան
  • 2-րդ տեղ՝ Խաչո Մոսոյան
  • 3-րդ տեղ՝ Մհեր

80 կգ քաշային կարգ

  • 1-ին տեղ՝ Շոթա Սնխչյան
  • 2-րդ տեղ՝ Ալեքսան Մանասյան
  • 3-րդ տեղ՝ Խաչատուր Հակոբյան

90 կգ քաշային կարգ

  • 1-ին տեղ՝ Վարազ Զուռնաչյան
  • 2-րդ տեղ՝ Անդրանիկ Սիմոնյան
  • 3-րդ տեղ՝ Զորիկ Սերոբյան

90+ կգ քաշային կարգ

  • 1-ին տեղ՝ Քերոպ Բախնիկյան
  • 2-րդ տեղ՝ Սերգեյ Մելքոնյան
  • 3-րդ տեղ՝ Սևակ Ալվանջյան

Ձախ ձեռքի մրցումների արդյունքները

65 կգ քաշային կարգ

  • 1-ին տեղ՝ Արտյոմ Թաթոսյան
  • 2-րդ տեղ՝ Նարեկ Հովհաննիսյան
  • 3-րդ տեղ՝ Միսակ Սարգսյան

75 կգ քաշային կարգ

  • 1-ին տեղ՝ Արմեն Պոլումչյան
  • 2-րդ տեղ՝ Արման Մղդեսյան
  • 3-րդ տեղ՝ Վահե Պապոյան

75+ կգ քաշային կարգ

  • 1-ին տեղ՝ Զորքին Գրիգորյան
  • 2-րդ տեղ՝ Քերոպ Բախնիկյան
  • 3-րդ տեղ՝ Սևակ Ալվանջյան