Վրաստանը հյուրընկալել է ավելի քան 6,4 մլն միջազգային այցելուի 2017 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում:Տեղեկացնում է Ալիք Մեդիա լրատվականը՝ հղում կատարելով Agenda.ge-ին:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն:
Ըստ գործակալության ղեկավարի՝ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ Վրաստանի այցելուների քանակն աճել է ավելի քան 1 մլն-ով (18%):
Այցելուների ավելի քան 3 մլն-ը Վրաստանում մնացել է 24 ժամից ավելի:
Ըստ երկրների՝ Վրաստան մուտք գործած այցելուների քանակով առաջին հնգյակում են․
Ադրբեջան – 10,8 տոկոս աճ
Հայաստան – 15.8 տոկոս աճ
Ռուսաստան – 33.3 տոկոս աճ
Թուրքիա – 4.1 տոկոս աճ
Իրան – 122.8 տոկոս աճ