
Դժվար օդերևութաբանական պայմանների պատճառով Փարվանայի լեռնանցքում երթևեկությունը սահմանափակվել է։ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկատվություն է տարածել այս մասին։
Ուժեղ ձնաբքի և սահմանափակ տեսանելիության պատճառով, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ազգային նշանակության ճանապարհի 94-րդ կմ-ից մինչև 110-րդ կմ-ն (Փարվանայի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Բացի այդ, սահմանափակումներ են գործում նույն ճանապարհի մեկ այլ հատվածում. 110-րդ կմ-146 հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով ավտոմեքենաների երթևեկությունը։
Ճանապարհային դեպարտամենտը կոչ է անում վարորդներին զգույշ լինել և հաշվի առնել առկա առաջարկությունները։

