Հայաստանում անցում է կատարվում անկանխիկ վճարումների․ կենսաթոշակներն ու նպաստները՝ նոր կարգով

Հայաստանում անցում է կատարվում անկանխիկ վճարումների․ կենսաթոշակներն ու նպաստները՝ նոր կարգով

Ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
 
 Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։ Բանկի կողմից սուրհանդակային ծառայության միջոցով առաքվելու են բացառապես տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիների քարտերը անհրաժեշտության դեպքում նաև սոցիալական աշխատողների ներկայությամբ։ 
 
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից բարձրանում են կենսաթոշակներն ու նպաստները: Այն ներկայացվել է որպես գործադիրի ծրագրի կատարման և սպասվածից ավելի տնտեսական աճի արդյունք: