
Մարտի 31-ին NOR ռադիոկայանը «Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերությունից» ստացել է գրավոր պատասխան նամակ, որը վերաբերում էր Նինոծմինդայի Կարլ Մարքսի և Ազատության փողոցների մայթեզրով անցնող ջրամատակարարման ցանցի վնասման և ջրի արտահոսքի խնդրին։
Նամակում նշվում է, որ ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանումները տեղում ուսումնասիրել են իրավիճակը։ Արդյունքում պարզվել է, որ նշված հատվածում ընկերության հաշվեկշռում գտնվող ենթակառուցվածքները գործում են պատշաճ և անխափան, և որևէ վնաս ցանցին չի հասցվել։
Սակայն իրական պատկերը այլ է։ Այսօր՝ ապրիլի 1-ին, կրկին այցելելով նույն փողոցներ, արձանագրեցինք, որ իրավիճակը չի փոխվել, ջրի արտահոսքը շարունակում է առկա լինել և հոսում է կենտրոնական փողոցի ամբողջ մայթեզրով։

Մնում է անհասկանալի, հատվածը որտեղից արտահոսում է ջուրը ու՞մ հաշվեկշռի վրա է։
Հիշեցնենք, որ դեռևս մարտի 27-ին այցելելով նշված տարածք՝ արձանագրել էինք նույն խնդիրը։ Ջրի արտահոսքը շարունակվում էր փողոցի ամբողջ երկայնքով և առկա էր արդեն երկար ժամանակ՝ սկսած ձմռան ամիսներից, անգամ մինչև ձյան տեղումները։
Նամակը ստորև․

Տեսանյութ․

