Բնակիչների մի մասը տեղյակ չէ տեղական լրատվամիջոցներից

Բնակիչների մի մասը տեղյակ չէ տեղական լրատվամիջոցներից

Այսօր` ապրիլի 2-ին NOR ռադիոկայանը Նինոծմինդայում իրականացված հարցման ընթացքում փորձեց պարզել, թե բնակիչներն ինչ տեղական լրատվամիջոցների են հետևում և որքանով են տեղեկացված դրանց գործունեության մասին։

Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ մի շարք քաղաքացիներ ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ լրատվամիջոցներ են գործում իրենց համայնքում։ Մյուսները նշեցին «NOR» ռադիոկայանը և «Փարվանա TV»-ն որպես իրենց հայտնի տեղական աղբյուրներ։

Նշենք որ հարցմանը մասնակցել են մոտ 40 մարդ։

Ինչ վերաբերում է տեղական նորություններին հետևելու ձևերին, հարցվածների մեծ մասը պատասխանեց, որ տեղեկություններն ստանում է հիմնականում ֆեյսբուքյան էջերի միջոցով։ Հետաքրքիր էր նաև այն, որ որոշ պատասխանողներ անգամ այդ էջերի մասին հստակ տեղեկություն չունեին։

Այս ամենը ցույց է տալիս, որ համայնքում դեռ կա իրազեկվածության բարձրացման անհրաժեշտություն՝ տեղական լրատվամիջոցների հասանելիությունն ու ճանաչելիությունը մեծացնելու համար։

Radio NOR · Բնակիչների մի մասը տեղյակ չէ տեղական լրատվամիջոցներից