Դարբինի մասնագիտությունը պահանջված է, բայց հազվադեպ (տեսանյութ)

Դարբինի մասնագիտությունը պահանջված է, բայց  հազվադեպ (տեսանյութ)

Կոլյա Մոսոյանը ծնվել է 1952 թվականին Նինոծմինդայում: Նա մասնագիտությամբ զոդող է:

1998 թվականից մինչ օրս նա աշխատում է որպես դարբին և զոդող: Վարպետը վստահ է, որ դարբինի աշխատանքը մի ամբողջ փիլիսոփայություն է:
Ինչպես վարպետն ինքն է նշում, մի կողմից թվում է, թե այս գործում միայն ուժն է կարևոր հարվածելու, կռելու և ճկելու համար, սակայն ոչ մի աշխատանք լավ չի ստացվի, եթե դարբինը գլուխը չաշխատեցնի: «Նախկինում ես հավանում էի իմ աշխատանքը, սակայն այժմ ստիպված եմ այն կատարում, քանի որ շատ դժվար է: Մասնավորապես դժվար է աշխատել մշտական շոգ և ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում»,- նշում է Կոլյա Մոսոյանը:

Վարպետի խոսքով՝ զոդողի մասնագիտությունը նույնպես շատ պատասխանատու է, քանի որ կատարած աշխատանքի որակից է կախված վերանորոգված կոնստրուկցիայի երկարակեցությունը:

«Առաջներում մեծերն ասում էին, որ վարպետը սոված է մինչև կեսօր, կեսօրից հետո նա կգտնի իր հացը: Այժմյան երիտասարդներին չի ձգում արհեստ սովորելը, նրանք ավելի շատ հետաքրքրվում են բիզնեսով»,- եզրափակեց իր խոսքը վարպետ Կոլյան:

Մանրամասները դիտեք տեսանյութում.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting