Ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում փլուզվել է գեզեզմաններ

Ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում փլուզվել է գեզեզմաններ

Դուշեթիի մունիցիպալիտետի Ծկերե գյուղում՝ Խադայի կիրճում, որտեղ Վրաստանի պատվերով չինական պետական ընկերությունը կառուցում է Քվեշեթի-Կոբի ճանապարհը, լանջը փլուզվել է` իր հետ տանելով շիրիմներ։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ծագումով Խադայի կիրճից Նիկա Ջերմիզաշվիլին, որ երեկ գնացել էր դեպքի վայր, ասել է, որ գերեզմանները փլուզվել են մարտի 30-ին։ Նրա հաշվարկով՝ վնասվել է մոտ տասը հին և նոր գերեզման։

Ճանապարհների դեպարտամենտի մամուլի կենտրոնից լրատվամիջոցին  հայտնել են, որ վնասվել է միայն «երկու գերեզման», և «ընտանիքների հետ համաձայնությամբ տեղի է ունեցել հանգուցյալների վերահուղարկավորում։