Նինոծմինդայում տաքսու գները թանկացել են. Որ ուղղությամբ ինչ արժե

Նինոծմինդայում տաքսու գները թանկացել են. Որ ուղղությամբ ինչ արժե

Բենզինի գների հերթական աճը և վատ ճանապարհները հանգեցրին Նինոծմինդայում տաքսու գների թանկացմանը։

Նինոծմինդայում տաքսի ծառայությունների գները երեկվանից՝ ապրիլի 2-ից աճել են միջինում 3-5 լարիով։ Սոցցանցերում տարածվել էին տաքսու վարորդների կողմից կազմված գնացուցակները, որտեղ նշված էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի ուղղությունները և համապատասխան սակագները։

  • Դիլիֆ-25 լարի
  • Ղուլալիս-20 լարի
  • Օրլովկա-10 լարի
  • Եֆրեմովկա-18 լարի
  • Ժդանովական-25 լարի
  • Հեշտիա-13 լարի
  • Թորիա-20 լարի
  • Ուջմանա-20
  • Խորենիա-18 լարի
  • Գորելովկա-13 լարի
  • Գանձա-25 լարի
  • Փոկա-30 լարի
  • Սաղամո-20 լարի
  • Փարվանա-50 լարի
  • Ջիգրաշեն-10 լարի
  • Սաթխա-10 լարի
  • Փոքր խանչալի-13 լարի
  • Մեծ Խանչալի-7 լարի
  • Կաթնատու-10 լարի
  • Օրոջալար-8 լարի
  • Մեծ Արագյալ-10 լարի
  • Փոքր Արագյալ-13 լարի
  • Մամզարա 13-լարի
  • Մեծ Գոնդուրա-18 լարի
  • Փոքր Գոնդուրա-25 լարի

Նշենք, որ Նինոծմինդայում երթևեկությունը արժե 5 լարի, դեպի մայրաքաղաք Թբիլիսի՝ 200 լարի, իսկ դեպի Ախալքալաք՝ 25 լարի։

Այսօր՝ ապրիլի 3-ին, NOR ռադիոկայանը հարցում է անցկացրել տաքսու վարորդների շրջանում՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված գների բարձրացումը։

Վարորդների մեծ մասը նշում է, որ հիմնական պատճառը վառելիքի թանկացումն է։ Նրանց խոսքով՝ բենզինի գների աճը ուղղակիորեն ազդում է ծառայությունների արժեքի վրա։

Որոշ վարորդներ նաև ընդգծեցին, որ ընդհանուր գնաճը ևս իր ազդեցությունն ունի, թանկացել են խանութներում վաճառվող ապրանքները, ավտոպահեստամասերը, իսկ Նինոծմինդայի ճանապարհների վատ վիճակը մեծացնում է մեքենաների սպասարկման ծախսերը։

«Նախկինում քիչ վառելիք էր պահանջվում, իսկ այժմ նույն ուղին անցնելու համար ավելի շատ բենզին է անհրաժեշտ, ինչի պատճառով ստիպված ենք եղել գինը բարձրացնել մինչև 10 լարի»,- ասում է վարորդներից մեկը։

Հարկ է նշել, վառելիքի գների աճը պայմանավորված է վերջերս տեղի ունեցած Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումից հետո։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Որքա՞ն են թանկացել Նինոծմինդայում տաքսու գները և ինչո՞ւ