Ի՞նչ ակնկալիքներ ունեն բնակիչները նորընտիր ղեկավարությունից

Ի՞նչ ակնկալիքներ ունեն բնակիչները  նորընտիր  ղեկավարությունից

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները ընտրեցին նոր քաղաքապետ և շրջանային ժողովի (սակրեբուլո) պատգամավորներ:

Ինչպիսի սպասելիքներ ունեն մունիցիպալիտետի բնակիչները և ինչ խնդիրներ է լուծելու առաջին հերթին Նինոծմինդայի մունիցիպալիտետի նորընտիր ղեկավարությունը: Այս հարցերի պատասխանը ստանալու համար, մեր լրագրողը անցկացրել է հարցում բնակիչների շրջանում: Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ բնակիչները առաջնահերթ են համարում խմելու ջրի անբավարարությունը, ճանապարհների վատ վիճակը, գիշերային լուսավորության բացակայությունը, գործազրկությունը, հողերի ոչ իրավահավասար բաշխումն ու գրանցումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոչ զարգացված լինելը:

Մանրամասները լսեք նյութում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting