
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Զատիկը։ Բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը մատուցում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Իսկ Ուղղափառ եկեղեցին նշում է Ծաղկազաձդի տոնը։ Պատրիարքական գահի փոխանորդ, Սենակիի և Չխորոծծղուիւ մետրոպոլիտ Շիոն (Մուջիրին), պատարագ կմատուցի ժամը 10:00-ից Սիոնիի պատրիարքական տաճարում։ Պատարագից հետո կկատարվի հոգեհանգստի արարողություն՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Նորին Սրբություն Իլիա II հոգու հիշատակին։
Ծաղկազարդը Տիրոջ 12 տոներից մեկն է և նշվում է Զատկից առաջ կիրակի օրը։ Այս օրը եկեղեցին հիշատակում է Փրկչի փառահեղ մուտքը Երուսաղեմ։
Ըստ Ավետարանի՝ Ղազարոսին մեռելներից հարություն տալուց հետո Քրիստոսը ժամանել է Երուսաղեմ՝ Զատկի տոնը նշելու համար։ Նա քաղաք է մտել էշի վրա նստած, և բնակչությունը նրան տոնակատարությամբ է դիմավորել։ Նրանք իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերը փռել են Փրկչի ոտքերի տակ և երգել. «Օվսաննա Աստծուն բարձունքներում։ Օրհնյալ է նա, ով գալիս է Տիրոջ անունով»։
Այս օրը հավատացյալները տաճար են գնում բոխու ճյուղերով, որոնք այնուհետև պահում են ամբողջ տարվա ընթացքում։

