Ժդանովականի և Օրոջալարի թիմերը դարձան չեմպիոն

Ժդանովականի և Օրոջալարի թիմերը դարձան չեմպիոն

Ապրիլի 5-ին Նինոծմինդայում կայացած դպրոցական օլիմպիադիայի տարածաշրջանային վերջին խաղերում Նինոծմինդայի սեղանի թենիս սպորտաձևի թիմերը գրանցեցին փայլուն հաջողություն։ Համառ և արժանի պայքարի արդյունքում աղջիկների (Օրոջալար) և տղաների (Ժդանովական) թիմերը դարձան չեմպիոններ։

«Հատկանշական է, որ մեր բոլոր չեմպիոն թենիսիստները մարզադպրոցի սաներ են, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր մարզական համակարգի արդյունավետ աշխատանքի մասին»,- նշում է մարզիչ Սողոյանը։

Որպես մարզիչ Աշոտ Սողոյանը հայտնում է իր շնորհակալությունը Օրոջալարի, Ժդանովականի և մարզադպրոցի տնօրինությանը, քաղաքապետարանին և բարերար Աշոտ Նորսոյանին` թենիսիստներին աջակցելու համար։

Հարկ է նշել, որ Ժդանովականի թիմի մարզիչը սպորտի ուսուցիչ Էդգար Մնոյանն է։

Տեղեկությունը և լուսանկարները՝ մարզիչ Աշոտ Սողոյանի ֆեյսբուքյան էջից։