
Ապրիլի 4-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Ամի» վոկալ ստուդիայի գործունեության մեկ տարին և հաշվետու համերգը, որը նվիրված էր կանանց միամսյակին։ Միջոցառումը անցավ ջերմ և տոնական մթնոլորտում՝ համախմբելով բազմաթիվ ծնողների, հյուրերի և արվեստասերների։
Մասնակիցները հանդես եկան գեղեցիկ և հուզիչ կատարումներով՝ ներկայացնելով մայրերին ու կանանց նվիրված երգեր։ Նրանց յուրաքանչյուր ելույթը լեցուն էր անկեղծությամբ, հուզականությամբ և մեծ նվիրումով։
Վարսիկ Մաթևոսյանը՝ «Ամի» ստուդիայի վոկալի ուսուցչուհին, շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ համերգային ծրագրին մասնակցելու համար։ Նա նաև նշեց, որ առանձնահատուկ է այն փաստը, որ իր սաներից մի քանիսը առաջին անգամ են հանդես գալիս բեմում։
Թեև կատարողները մեծամասնությունը առաջին անգամ էին ելույթ ունենում Մշակույթի կենտրոնի բեմում, նրանք կարողացան հաղթահարել բեմական հուզմունքը և ներկայանալ բարձր մակարդակով։
«Ամի» վոկալ ստուդիան և Վարսիկ Մաթևոսյանի պատմությունը

