Ամոթալի պետք է լինի փողոցում աղբ թափելը. Կախա Կալաձե

Ամոթալի պետք է լինի փողոցում աղբ թափելը. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարած թեկնածու Կախա Կալաձեն դրական է գնահատում հանրային տրանսպորտում առանց տոմս ուղևորության համար տուգանքի գնի ավելացումը:
Դրա հետ մեկտեղ նշում է, որ քաղաքի բարեկարգմանը և կարգավորմանը պետք է ներգրավվի նաև հասարակությունը:

«Առանց տոմս ուղևորության համար անհրաժեշտ է բարձրացնել տուգանքները: Մենք պետք է աշխատենք բազմաթիվ ուղղություններով: Վստահ եմ, որ հանրության ներգրավվածությունը և աջակցությունը կլինի շատ բարձր: Այս քաղաքը միայն իմը չէ: Ճիշտ է, ունեմ մեծ պատասխանատվություն, Թբիլիսիի քաղաքապետն եմ, սակայն հասարակությունը ևս պետք է ակտիվ ներգրավվի քաղաքի կարգավորման գործին: Ամոթ պետք է լինի փողոցում աղբ թափելը, ծխախոտի գցեը»,- նշել է Կալաձեն:

www.1tv.ge



Opinion, pooling and voting