BMG լրատվամիջոցը, հիմնվելով Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի 2026 թվականի միասնական ազգային քննությունների վերաբերյալ հրապարակած տեղեկատվական ուղեցույցի վրա, հայտնել է, որ մի շարք մասնավոր համալսարաններում որոշ մասնագիտությունների ուսման վարձը բարձրացել է։
Սևծովյան համալսարան – ամերիկագիտության տարեկան վարձը նախորդ տարվա համեմատ ավելացել է 600 լարիով՝ 2590 լարիի փոխարեն դառնալով 3190 լարի։
Ալտե– բժշկության ֆակուլտետում ուսման արժեքը 3500 լարիից բարձրացել է մինչև 3950 լարի։
Վրաստանի համալսարան – ճարտարապետության տարեկան վարձն ավելացել է 800 լարիով՝ 4200 լարիի փոխարեն դառնալով 5000 լարի։ Նախորդ տարվա համեմատ 1500 լարիով թանկացել է իրավագիտության ֆակուլտետը, որի արժեքն այժմ 5000 լարի է։
Կովկասյան համալսարան – մի քանի ուղղություններով գրանցվել է 400-ից 1000 լարիի աճ։ Իրավագիտության ֆակուլտետում տարեկան վարձը 7590 լարիից դարձել է 7990 լարի։ Եվրոպագիտության, սոցիոլոգիայի և անգլիական բանասիրության ուղղություններով վարձը 4590 լարիի փոխարեն դարձել է 4990 լարի։ Տնտեսագիտության ֆակուլտետում վարձը բարձրացել է 1000 լարիով՝ 4990-ից դառնալով 5990 լարի։
Սուլխան-Սաբա Օրբելիանիի համալսարան – հանրային կառավարման ֆակուլտետում ուսման արժեքը 2500 լարիից բարձրացել է մինչև 2750 լարի։
Կրթական բարեփոխումների համաձայն՝ պետական համալսարաններում ուսումը կլինի անվճար, իսկ մասնավոր համալսարաններում պետական դրամաշնորհային (գրանտային) ֆինանսավորումը չեղարկվել է։