
Նոյեմբերի 7-ին Նինոծմինդա-Գորելովկա ճանապարհի խաչմերուկում՝ Կաթնատու տանող ճանապարհին գյուղացիները տեղադրեցին ճանապարահային ցուցանակ:
Կաթնատու գյուղի բնակիչները, հյուրերը և տեղանքին անծանոթ մարդիկ տեղյակ չէին Կաթնատու գյուղ տանող նոր ճանապարհի հետ: Ցուցանակի մակագրությունը երկլեզու է՝ վրացերեն և անգլերեն: Հիշեցնենք, որ Կաթնատու գյուղ տանող նախկին ճանապարհը անցնում է Մեծ խանչալի գյուղի միջով:
Ցուցանակը տեղադրվել է ծնունդով Կաթնատու գյուղից Վարուժան Բդոյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ:
Վարուժան Բդոյանը բազմիցս իրականացրել է բարեգործական աշխատանքներ, որոնցից են ճանապարհների վերանորոգումը և Կաթնատու գյուղ տանող ճանապարհի ձնամաքրման աշխատանքները: