Գորելովկա գյուղում կառուցվում է նոր մինի մարզադաշտ

Գորելովկա գյուղում կառուցվում է նոր մինի մարզադաշտ

Գորելովկա գյուղում այս տարի մեկնարկել են մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները:

2017թ. նախատեսված շինաշխատանքները ավարտվել են: Սակայն ֆուտբոլային մարզադաշտը վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ է այն երեսպատել արհեստական գազոնով և անցկացնել գիշերային լուսավորություն, որը պատրաստ կլինի նոր տարում:
Մարզադաշտը կառուցելու մրցույթը շահել է անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանը:

Տեղական բյուջեից մինի մարզադաշտերի կառուցման համար հատկացվել է 140 հազար լարի: