
Numbeo հետազոտական կազմակերպության տվյալներով՝ Վրաստանում 60 Մբ/վ կամ ավելի արագությամբ ամսական ինտերնետային փաթեթի արժեքը կազմում է 17.53 դոլար։ Այս գնով Վրաստանը 101 երկրների շարքում զբաղեցնում է 81-րդ տեղը։
Նշենք, որ հարևանությամբ ինտերնետի գինը ամենաբարձրն է Հայաստանում և հասնում է 19.57 դոլարի, իսկ ամենաէժանը՝ Ռուսաստանում՝ 8.37 դոլար։
Ավելի կոնկրետ՝ Վրաստանում և հարևան երկրներում ինտերնետի գները և վարկանիշում տրված տեղը հետևյալ տեսքն ունեն.
Հայաստան (74-րդ տեղ)՝ 19.57 դոլար;
Վրաստան (81-րդ տեղ)՝ 17.53 դոլար;
Ադրբեջան (84-րդ տեղ)՝ 15.62 դոլար;
Թուրքիա (88-րդ տեղ)՝ 14.24 դոլար;
Ռուսաստան (97-րդ տեղ)՝ 8.37 դոլար։
Ինչ վերաբերում է մյուս երկրների տվյալներին, ապա 101 երկրների շարքում ինտերնետի միջին գինը ամենաթանկն է Կուբայում և կազմում է 214 դոլար, իսկ ամենաէժանը՝ Ուկրաինայում՝ 6.36 դոլար։
5 երկիր, որտեղ ինտերնետն ամենաթանկն է.
Կուբա՝ 214 դոլար;
Միացյալ Արաբական Էմիրություններ՝ 94 դոլար;
Կատար՝ 86 դոլար;
Զիմբաբվե՝ 77 դոլար;
ԱՄՆ՝ 73 դոլար։
5 երկիր, որտեղ ինտերնետն ամենաէժանն է.
Ուկրաինա՝ 6.36 դոլար;
Իրան՝ 6.79 դոլար;
Հնդկաստան՝ 7.30 դոլար;
Նեպալ՝ 8.26 դոլար;
Ռուսաստան՝ 8.37 դոլար։

