Հեշտիա գյուղից Գարիկ Քուրդօղլյանը «Կովկասի գավաթ»-ի չեմպիոն

Հեշտիա գյուղից Գարիկ Քուրդօղլյանը «Կովկասի գավաթ»-ի չեմպիոն

Փետրվար 27-28-ը ՀՀ Սպորտի կառավարման կենտրոնի մարզադահլիճում անցկացվել է «Միքս Ֆայթ» ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Կովկասի գավաթ» միջազգային սիրողական առաջնությունը։

Մրցաշարը անցկացվել է հետևյալ մարզաձևերում ` Խառը մենամարտեր(MMA), Մուայ Թայ և Քիք-Բոքսինգ: Առաջնությանը մասնակցել են շուրջ 800 մարզիկ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից և Վրաստանից:

Նշենք, Նինոծմինդայի մունիցիպալիտետից «Կովկասի գավաթ»-ին ևս եղել է մասնակից։ Մասնակիցը Հեշտիա գյուղից Գարիկ Քուրդօղլյանն է, ով մրցաշարին հանդես է եկել 72կգ քաշային կարգում։ Համառ պայքարի արդյունքում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դարձել չեմպիոն։

Նշենք, նաև, որ «Կովկասի գավաթ» մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը, միության նախագահ Գառնիկ Հայրապետյանը, Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը և Միքս Ֆայթ ֆեդերացիայի նախագահ Վարդան Մնացականյանը: Առաջիկայում ևս կան մրցաշարեր։

Տեսանյութ․