
Այսօր՝ ապրիլի 12-ին, Հունգարիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։
Քվեարկությանը մասնակցում է հինգ կուսակցություն, սակայն հիմնական մրցակիցներն են իշխող «Ֆիդես» կուսակցությունը և ընդդիմադիր «Տիսան»։
Ընտրություններն անցկացվում են խառը համակարգով՝ ընտրողները միաժամանակ քվեարկում են որոշակի թեկնածուի և կուսակցական ցուցակի օգտին։ 199 խորհրդարանական տեղերից 106-ը բաշխվում են ընտրատարածքների միջև պարզ մեծամասնությամբ, իսկ մնացած 93-ը՝ համամասնական։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությունը պետք է հաղթահարի 5 տոկոսի շեմը։ Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է 100 տեղ, իսկ սահմանադրական մեծամասնության համար՝ 133 տեղ։
Ընտրատեղամասերում քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով ժամը 21:00-ին։ Առաջին արդյունքները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակվելուց մի քանի ժամ անց։ Ընտրություններին հետևում է 200 անդամից բաղկացած ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը։

