
Վաշինգտոնին չի հաջողվել շահել Թեհրանի վստահությունը, Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո հայտարարել է Թեհրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
X-ի գրառման մեջ Ղալիբաֆը հայտնել է, որ Պակիստանում անցկացված քննարկումների ժամանակ իր բանակցային թիմը «առաջ նայող» նախաձեռնություններ է ներկայացրել, սակայն Միացյալ Նահանգներին չի հաջողվել ձեռք բերել իրանական պատվիրակության վստահությունը։
«Իրանական պատվիրակության իմ գործընկերները կառուցողական նախաձեռնություններ են ներկայացրել, բայց բանակցությունների այս փուլի վերջնարդյունքում հակառակ կողմն ի վիճակի չեղավ շահել իրանական պատվիրակության վստահությունը», – գրել է իրանցի պաշտոնյան, – «Ամերիկան ընկալել է մեր տրամաբանությունն ու սկզբունքները, և այժմ ժամանակն է, որ նա որոշի՝ ի վիճակի՞ է շահել մեր վստահությունը, թե՞ ոչ»։

