
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը 15-17 ապրիլին Վրաստանում սպասվող եղանակի մասին տեղեկատվություն է տարածում:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին Վրաստանում համեմատաբար տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ է սպասվում:
«Թբիլիսիում առանց տեղումների եղանակ է սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկը +16, +18 աստիճան կգրանցվի:
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հիմնականում առանց տեղումների եղանակ կլինի: Օդի ջերմաստիճանը ցերեկը +20, +22 աստիճան կգրանցվի:
Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) առանց տեղումների եղանակ կլինի: Օդի ջերմաստիճանը ցերեկը +21, +23 աստիճան կգրանցվի:
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք) առանց տեղումների եղանակ կլինի: Օդի ջերմաստիճանը ցերեկը +18, +20 աստիճան կգրանցվի:
Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) հիմնականում առանց տեղումների եղանակ կլինի: Օդի ջերմաստիճանը +13, +15 աստիճան կգրանցվի:
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մարնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) առանց տեղումների եղանակ է սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկը +17, +19 աստիճան կգրանցվի:
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) առանց տեղումների եղանակ է սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկը +17, +19 աստիճան կգրանցվի:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) առանց տեղումների եղանակ է սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկը +15, +17 աստիճան կգրանցվի:
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) առանց տեղումների եղանակ է սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկը +10, +12 աստիճան կգրանցվի: Եղանակի մասին մանրամասն տեղեկատվությունը տես հղումով», – նշված է տեղեկատվության մեջ:

