10-ամյա Ռազմիկ Բդոյանը՝ հաղթանակների ճանապարհին

10-ամյա Ռազմիկ Բդոյանը՝ հաղթանակների ճանապարհին

Նինոծմինդայից 10-ամյա Ռազմիկ Բդոյանը արդեն իսկ վստահ քայլերով առաջ է ընթանում կարատեի աշխարհում՝ գրանցելով հաջողություններ։

Ռազմիկը կարատեով սկսել է զբաղվել 7 տարեկանից։ Նրա մարզիչը Դարբինյան Սամվելն է։

Առաջին մրցմանը Ռազմիկը մասնակցել է Թբիլիսիում, որտեղ գրավել է 3-րդ տեղը։ Այնուհետև մասնակցել է Երևանում անցկացված մրցումներին՝ երկու անգամ անընդմեջ արժանանալով 1-ին հորիզոնականին։ Մրցակցային փորձը շարունակելով՝ Գյումրիում կայացած մրցաշարում նա գրավել է 2-րդ տեղը։

Վերջերս՝ ապրիլի 12-ին, Հայաստանի բաց առաջնությանը մասնակցելով, Ռազմիկ Բդոյանը կրկին ցույց է տվել իր բարձր պատրաստվածությունը՝ զբաղեցնելով պատվավոր 1-ին տեղը։

NOR-ի հետ զրույցում Ռազմիկը նշում է, որ նպատակ ունի շարունակել զբաղվել այս սպորտաձևով և հասնել առավելագույնին՝ ստանալով սև գոտի։