Գանձայից Արփի Լուլուկյանը «Երիտասարդ Հայուհի 2026» մրցույթում անցավ եզրափակիչ փուլ

Գանձայից Արփի Լուլուկյանը «Երիտասարդ Հայուհի 2026» մրցույթում անցավ եզրափակիչ փուլ

Մարտի 12-ին, Երևանում կայացավ «Երիտասարդ Հայուհի 2026» մեգա նախագիծը, որը կազմակերպվել էր Հակոբյաններ համահայկական կենտրոնի կողմից։ Նախագծին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած մասնակիցներ՝ ներկայացնելով իրենց մշակույթն ու անհատականությունը։

Ջավախքի ներկայացուցիչների ցանկում էր 10 տարեկան Արփի Լուլուկյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի, Գանձա գյուղից , Արփին հանդես եկավ գեղեցիկ դեֆիլեով արժանանալով հանդիսատեսի ջերմ ու ոգևորիչ արձագանքին։

Արփին հաջողությամբ հաղթահարել է մրցույթի փուլը և անցել եզրափակիչ փուլ որը կկայանա մայիս ամսին։