Կստուգվեն կենսաթոշակառուների բանկային «ռիսկային» փոխանցումները

Կստուգվեն կենսաթոշակառուների բանկային «ռիսկային» փոխանցումները

Մի քանի ամսից 60 տարեկանից մեծ անձանց համար որոշ բանկային փոխանցումներ ժամանակավորապես կսահմանափակվեն: Նոր կանոնը Ազգային բանկն ընդունել է ապրիլի 14-ին։

«Սա կնպաստի և ավելի արդյունավետ կդարձնի 60 տարեկանից մեծ սպառողների խոցելի խմբի պաշտպանվածությունը խարդախ սխեմաներից», — գրել է Ազգային բանկը:

Ի՞նչ է փոխվում։ Բանկերը ժամանակավորապես կդադարեցնեն կասկածելի բարձր ռիսկի (խարդախ) գործարքներ ներառող բանկային փոխանցումները։

Գործարքը, որը ներառում է ավելի քան 500 լարիի վճարում, կհամարվի ռիսկային, եթե փոխանցվում է՝

  • առցանց առևտրային հարթակներին,
  • որպես ներդրում,
  • խաղատներին,
  • որպես վիրտուալ ակտիվ,
  • ցուցաբերում է «անսովոր վարքագիծ»։

Ազգային բանկը պարտավորեցնում է բանկին կապ հաստատել հաճախորդի հետ և օգնել «ավելի լավ վերլուծել տեղեկատվությունը»` «այդպիսով նվազեցնելով օգտատիրոջ խարդախ մանիպուլյացիայի ներքո գործողություններ կատարելու ռիսկը»։

Այս փոփոխությունը քարտային գործարքների համար ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից: