Մահախոսական/ Նաթելա Սերգեյի Ենգիբարյան Պապոյան

Մահախոսական/ Նաթելա Սերգեյի Ենգիբարյան Պապոյան

Կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Նաթելա Սերգեյի Ենգիբարյան Պապոյանը ծնված 1957 թվականին Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղում` ամուսնացած էր Մեծ Գոնդուրա գյուղում ։

Հարգված և օրինակելի կին ու մայր էր, ում կորուստը մեծ վիշտ է պատճառել Դիլիֆ և Մեծ Գոնդուրա գյուղերի ողջ հասարակությանը։

Նրա մահը խոր ցավով սգում են հարազատներն ու բարեկամները և ցավակցում ննջեցյալի ընտանիքին։

Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 23-ին Մեծ Գոնդուրա գյուղում ։

Համբերել եմ ինչ տվել է բախտը անգին,
Ու չեմ նայել օտար աչքով երբեք կյանքին,
Սիրտս բաց է եղել նրանց առաջ անգամ,
Ովքեր ցավ են տվել հոգուս հազար անգամ։
Ունեցածս լուռ տվել եմ հետ չեմ ուզել,
Մխացել եմ ու ձեր ցավն է ինձ միշտ հուզել,
Միշտ ներել եմ ու ձեր դավից տես չեմ լալիս,
Մարդիկ հոգուս սրտիս սերը ձեզ եմ տալիս։