Պատժամիջոցներից բյուջե մուտքագրված գումարը տարեկան կտրվածքով աճել է

Պատժամիջոցներից բյուջե մուտքագրված գումարը տարեկան կտրվածքով աճել է

2026 թվականի հունվար-մարտ ամիսներին տուգանքներից և պատժամիջոցներից բյուջե մուտքագրված գումարը տարեկան կտրվածքով աճել է 70 մլն լարիով (101%), իսկ միայն ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքներից ստացված եկամուտը՝ 40.994 մլն լարիով (106%)։

Ավելի մանրամասն՝ Վրաստանի համախմբված բյուջեի մուտքերի համաձայն, այս տարվա 3 ամսվա ընթացքում պատժամիջոցներից և տուգանքներից ստացված եկամուտը կազմել է 139 մլն 291 հազար 309 լարի, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 69 մլն 197 հազար 494 լարի էր։

2026 թվականի 3 ամսվա ընթացքում բյուջե մուտքագրված 139 մլն լարիից ավելի քան 114.867 մլն լարին բաժին է ընկնում վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքներին։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն հոդվածով բյուջե էր մուտքագրվել 57.402 մլն լարի։

Աճել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար բյուջե մուտքագրված գումարի ծավալը։ Մասնավորապես, Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքներից գանձարան է մուտքագրվել 79 մլն 697 հազար 775 լարի, իսկ 2025 թվականի նույն ժամանակահատվածում՝ 38 մլն 702 հազար 890 լարի։