Բաց կառավարման գործընկերությունը կասեցրել է Վրաստանի անդամակցությունը

Բաց կառավարման գործընկերությունը կասեցրել է Վրաստանի անդամակցությունը

Բաց կառավարման գործընկերությունը կասեցրել է Վրաստանի անդամակցությունը 2026 թվականի ապրիլի 22-ին:

Պատճառն այն է, որ կառավարությունը չի ձեռնարկել այն քայլերը, որոնք պահանջել էր կազմակերպությունը:

«Բաց կառավարման գործընկերությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որ կառավարությունները և քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանան համատեղ աշխատել հիմնարար ազատությունները պաշտպանող միջավայրում։ Համապարփակ և արդար վերանայման գործընթացից հետո հետևություն արվեց, որ այս պայմանները ներկայումս բավարար չեն Վրաստանում», — ասել է Բաց կառավարման գործընկերության գործադիր տնօրեն Այդան Էյակուզեն։

Կազմակերպությունը ստեղծվել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում, Միացյալ Նահանգների և Բրազիլիայի նախագահների նախաձեռնությամբ և այսօր միավորում է 75 անդամ երկրների կառավարություններ և հազարավոր քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, որոնք աշխատում են բաց, արդյունավետ և թափանցիկ կառավարման հաստատման ուղղությամբ։

Վրաստանն ընկերության անդամ է դարձել 2012 թվականին և 2020 թվականի դրությամբ իրականացրել է գործողությունների 4 ծրագիր։