Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի են ունեցել կրшկոցներ․ տարհանել են Դոնալդ Թրամփին և Ջեյ Դի Վենսին

Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի են ունեցել կրшկոցներ․ տարհանել են Դոնալդ Թրամփին և Ջեյ Դի Վենսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։

Միջադեպը տեղի է ունեցել Washington Hilton-ում, Սպիտակ տան Ասոցիացիայի անդամների ընթրիքին:

Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, ինքն էլ վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում:

Ավելի ուշ մեկնաբանելով իրավիճակը՝ Թրամփը ասել է, որ «շատերին պարզապես դուր չի գալիս իր ձեռքբերումները նախագահի պաշտոնում»:

«Դա անսպասելի էր։ Սակայն անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունը զարմանալիորեն լավ աշխատեցին։ Միջոցառումը խոսքի ազատության մասին էր. ներկա էին և՛ քաղաքական գործիչներ, և՛ մամուլ։

Կրակել են մեկ սպայի վրա, բայց զրահաբաճկոնը փրկել է նրան. կրակոցը արձակվել է շատ մոտ տարածությունից և հզոր զենքից»,-գրել է Թրամփը:

Tert.am



Opinion, pooling and voting