
Վրաստանի հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզները մայիսին լրացուցիչ (բացի շաբաթ-կիրակին) կհանգստանան 2 օր:
Կառավարության որոշմամբ՝ պաշտոնական ոչ աշխատանքային օրեր են հայտարարված մայիսի 9-ը, 12-ը և 26-ը. մայիսի 9-ը համընկնում է շաբաթ օրվա հետ, հետևաբար այս տարի մայիսին ոչ աշխատանքային կլինի միայն երկու օր՝ մայիսի 12-ը և 26-ը:
Հիշեցնենք. մայիսի 9-ը ֆաշիզմի դեմ հաղթանակի օրն է, մայիսի 12-ը՝ Վրաց եկեղեցու առաքելական աթոռի հիմնադիր Սուրբ Անդրեաս Առաքյալի հիշատակի օրը, իսկ մայիսի 26-ը՝ Վրաստանի Անկախության օրը:

