Բջջային հեռախոսների մեծ մասը Վրաստան է ներմուծվում ԱՄԷ-ից

Բջջային հեռախոսների մեծ մասը Վրաստան է ներմուծվում ԱՄԷ-ից

Բջջային հեռախոսների հիմնական մասը Վրաստան է մտնում Արաբական միացյալ էմիրություններից:

Առաջին ալիքը տվյալները ձեռք է բերել եկամուտների ծառայության ներմուծման վիճակագրությունում:

Նրանց տեղեկությամբ, ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին էմիրություններից Վրաստան է ներմուծվել 570 723 հեռախոս, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 61 մլն 837 հազար դոլար:

Ներմուծման արժեքով երկրորդ տեղում է Ռուսաստանը, որտեղից այս տարի ներմուծվել է ավելի քան 150 հազար հեռախոս, իսկ արժեքը կազմել է 27 մլն 619 հազար դոլար:

Ներմուծված հեռախոսների քանակությամբ երկրորդ տեղում է Սյանգանը (Հոնկոնգ), որտեղից ներմուծվել է 169 815 բջջային հեռախոս, իսկ արժեքը կազմել է 14,49 միլիոն դոլար:



Opinion, pooling and voting