Նինոծմինդացի կարատեիստների հաջողությունները Հայաստանում

Նինոծմինդացի  կարատեիստների հաջողությունները Հայաստանում

Հայաստանում անցկացված Կիոքուշինքայ կարատեի բաց առաջնությանը Նինոծմինդայից մեկնած թիմը զբաղեցրեց առաջին տեղը: Առաջնությանը մասնակցում էին 6-18 տարեկան 130 մարզիկներ:

Նինոծմինդայի մունիցիպալիտետից առաջնությանը մասնակցում էին 30 մարզիկներ: Նրանք բոլորն էլ լավ արդյունք ցուցադրեցին: 30 մարզիկներից 12-ը զբաղեցրին առաջին հորիզոնականը, իսկ 10-ը՝ երկրորդ հորիզոնականը, մնացած 8 մարզիկները զբաղեցրին 3-րդ հորիզոնականը: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով և գավաթներով:

Այս առիթով Նինոծմինդա քաղաքի մարզահամալիրում նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ հաղթող մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.