
Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը հավելյալ վճարված կենսաթոշակը, նաև հավելյալ վճարված պետական փոխհատուցումն ու նպաստը կհամարվեն օրինական և չեն վերադարձվի: Միաժամանակ, կդադարեցվեն գումարի վերադարձման գործերով սկսված վարչական և կատարողական վարույթները:
Առողջապահության նախարարության մշակած օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանը հաստատել է երրորդ ընթերցմամբ:
Համաձայն օրենքի՝ կենսաթոշակի, նաև փոխհատուցման և նպաստի դադարեցման հիմքերն են՝ անձի հանրային ծառայության անցնելը, նրա նկատմամբ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, մահը և այլն:
Կառավարության պարզաբանմամբ, հաճախակի են դեպքերը, երբ, սահմանված կանոնակարգերից ելնելով, տեղեկատվության տրամադրումն ուշանում է, ինչի պատճառով գումարը վճարվում է ավելցուկով:
Խորհրդարանի ընդունած օրենքի արդյունքում, հավելյալ հաշվարկված կենսաթոշակների դեպքում արտոնությունը կվերաբերի 1685 կենսաթոշակառուի/մահացածի ժառանգի, իսկ պետական բյուջե վերադարձման ենթակա գումարի չափը կազմում է 1 մլն 213 հազար 804 լարի:
Հավելյալ վճարված պետական փոխհատուցման օրինականացումը կվերաբերի 252 անձի, այդ թվում՝ 32 անձի, որոնց նկատմամբ ընթանում է դատական վարույթ:
Ինչ վերաբերում է նպաստին, Սոցիալական ծառայությունների գործակալության հաղորդման համաձայն՝ արտոնությունը կտարածվի սոցիալական փաթեթ ստացող 304 անձի վրա, իսկ պետական բյուջե վերադարձման ենթակա գումարը 130 հազար 500 լարի է: Արտոնությունը կվերաբերի նաև գոյության նպաստ (սոցիալական օգնություն) ստացող 1444 անձի/ընտանիքի, իսկ պետական բյուջե վերադարձման ենթակա գումարի չափը կազմում է 2 մլն 653 հազար 678 լարի:

