Հանդիպում սեզոնային հիվանդությունների և դրանց բուժման մեթոդների մասին

Հանդիպում  սեզոնային  հիվանդությունների և դրանց բուժման մեթոդների մասին

Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահության կենտրոնում անցկացվեց հանդիպում տեղի բժիշկների և կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպման թեման հիվանդությունների նկատմամբ վերահսկողության անցկացումն էր:

Կենտրոնի աշխատակիցները ներկայացրին գրիպի, կարմրուկի և կարմրախտի բուժման նոր մեթոդների մասին:

Մասնավորապես խոսք գնաց գրիպի դեմ պատվաստումների մասին, որը Վրաստանում նոր է սկսել անցկացվել: Խոսվեց նաև առողջապահության նախարարի նոր հրամանի մասին, որը վերաբերում է կարմրուկի և կարմրախտի վերացմանը:

Գրիպը մահացության մակարդակով 3-րդ տեղում է՝ սրտամկանային և ուռուցքաբանական հիվանդություններից հետո: Ամեն տարի գրիպի բարդացումից մահանում է ավելի քան 500 հազար մարդ:

Մանրամասները լսեք նյութում.



Opinion, pooling and voting