Մետրոյի «Իսանի» կայարանում տղամարդն ընկել է ռելսերի վրա

Մետրոյի «Իսանի» կայարանում տղամարդն ընկել է ռելսերի վրա

Թբիլիսիի մետրոյի «Իսանի» կայարանի 1-ին գծի ռելսերի վրա տղամարդ է ընկել, ինչի հետևանքով երթևեկությունը մի քանի րոպեով խափանվել է։

Դեպքը տեղի է ունեցել երեկ` ապրիլի 29-ի երեկոյան: Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունից հայտնել են, որ ուղևորը ողջ է, և «գնացքը նրան չի հարվածել»։ Գնացքի ընթացքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան ժամանակավորապես անջատվել է՝ նրան օգնելու համար։

Անհայտ է, թե ինչու և ինչպես է տղամարդն ընկել գնացքի գծերի վրա։

Ներքին գործերի նախարարությունում հարուցվել է քրեական գործ։ Հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 124-րդ հոդվածով` առողջությանը միջին կամ ծանր վնասվածք հասցնելն առանց դիտավորության: