Գորելովկա գյուղի երեխաները հաճախում են նոր վերանորոգված մանկապարտեզ

Գորելովկա գյուղի երեխաները հաճախում են նոր վերանորոգված մանկապարտեզ

Գորելովկա գյուղի երեխաները հաճախում են նոր վերանորոգված մանկապարտեզ:

Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները ընթացել են 2 փուլով: Առաջին փուլով անցյալ տարի ավարտվել է շենքի ամբողջական վերանորոգումը, իսկ այս տարի ավարտվեցին մնացած աշխատանքները:

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի վերջին գումարման նիստում քննարկվեց Գորելովկայի մանկապարտեզի հարցը, որի վերանորոգման համար տեղական բյուջեից հատկացվել էր 7000 լարի:

Մանկապարտեզի աշխատակցուհին մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ նոր շենքում են աշխատում: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները: Մանկապարտեզը ապահովված է ձմեռային վառելափայտով: ՛՛Մանկապարտեզ են հաճախում 47 երեխաներ: Վերանորոգված են 2 դասասենյակներ, խաղասենյակը և սանհանգույցը,- նշեց մանկապարտեզի աշխատակցուհին:

Բնական գազի բացակայության պատճառով ձմռան ամիսներին գյուղի տները, դպրոցը և մանկապարտեզը ջեռուցվում են վառելափայտով:



Opinion, pooling and voting