
«Թբիլիսին կարող է ունենալ նոր մուտք ու ելք»,- այս նորությունը մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է «Իմեդի»-ի եթերում:
Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն առաջիկայում, և համապատասխան տեղեկատվությունը կներկայացվի հանրությանը:
«Ուզում եմ մի նորության մասին հայտնել: Մի քանի օր առաջ Ենթակառուցվածքների նախարարությունում հանդիպում ունեցանք նախարար Ռևազ Սոխաձեի հետ, որտեղ քննարկեցինք մայրաքաղաքի այլընտրանքային մուտքերի ու ելքերի հարցը:
Այս նորությունը հնարավորություն կտա մեզ այլընտրանք առաջարկել այն մարդկանց, ովքեր տեղաշարժվում են ավտոմեքենայով կամ հասարակական տրանսպորտով:
Մոտ ապագայում կունենանք հետազոտության արդյունքները, թե կոնկրետ որ ճանապարհը կլինի պիտանի, որը մեզ թեթևացման հնարավորություն կտա, և այդ ամենը կներկայացնենք հասարակությանը:
Այս նոր նախագծում ներգրավված են միջազգային ֆինանսական կազմակերպություններ, և նախագիծը կիրականացվի նրանց մասնակցությամբ»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

