
Թբիլիսիի բնակարաններից մեկից գողացել են 10 հազար լարի արժողությամբ կենցաղային տեխնիկա և իրեր։
«Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր վարչության աշխատակիցները գողության մեղադրանքով ձերբակալել են նախկինում դատապարտված 1997 թվականին ծնված Ի.Վ.-ին:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում ապօրինի մուտք է գործել քաղաքացիներից մեկին պատկանող բնակարան և հափշտակել գումար, կենցաղային տեխնիկա ու իրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 10 հազար լարի:
Իրավապահները ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում Ի.Վ.-ին ձերբակալել են որպես մեղադրյալ: Ոստիկանությունն առգրավել է գողացված իրերի մի մասը:
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 10 տարի ժամկետով»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

