Ուղևորների միջքաղաքային փոխադրումները թանկանում են

Ուղևորների միջքաղաքային փոխադրումները թանկանում են

Ուղևորների միջքաղաքային փոխադրումները թանկանում են. նշված տեղեկությունը BM.GE-ի հարցմանն ի պատասխան հաստատել է «Օկրիբա» ավտոկայանի իրավաբան Պաատա Կղվավաձեն և հայտնել, որ մի շարք ուղղություններով ուղևորությունը թանկացել է 5 լարիի չափով:

Նրա պարզաբանմամբ՝ ուղևորության թանկացումը պայմանավորված է վառելիքի գնի աճով, իսկ տարբեր ուղղություններով ուղևորության սակագնի բարձրացումը սկսվել է Զատկի տոնից հետո:

Դիդուբեի «Օկրիբա» կայարանից ուղևորությունը 5 լարիի չափով թանկացել է Զուգդիդիի, Ճիաթուրայի և Բակուրիանիի ուղղություններով:

««Օկրիբա» ավտոկայանի դեպքում գների աճը տեղի է ունեցել Զատկից հետո, բայց մինչ այդ այլ ավտոկայաններ արդեն այդ սակագներով էին աշխատում»,- ասել է Կղվավաձեն:

Հարցին, թե ինչ է կատարվում այլ ուղղություններով, «Օկրիբա»-ի ներկայացուցիչն ասել է, որ փոխադրողները գների փոփոխության վերաբերյալ կայանի վարչակազմին դեռևս չեն դիմել:

«Այլ ուղղություններով նույն սակագներով են երթևեկում, մեզ տեղեկություն չեն ներկայացրել: Համապատասխանաբար, դրամարկղերը վաճառում են հին սակագնով:

Նոր օրենսդրության և բարեփոխումների համաձայն՝ ավտոկայանն ուղևորության գինն այլևս չի սահմանում: Փոխադրողն ավտոկայանին ներկայացնում է տեղեկանք, որտեղ հիմնավորված է սակագնի փոփոխությունը. օրինակ՝ վառելիքի գնի աճը: Փոխադրողը նշում է, որ ելնելով առկա ծախսերից՝ իրեն հարկավոր է աշխատել նշված գնով, և խնդրում է ավտոկայանին ընդունել նշված տեղեկությունն ի գիտություն: Տեղեկությունն ի գիտություն ընդունելուց հետո ավտոկայանը հրաման է արձակում և հանձնարարում կոնկրետ դրամարկղերին, որ տվյալ փոխադրողի նշած ուղղությամբ տոմսերի իրացումը կատարվի նոր սակագնով»,- պարզաբանել է Պաատա Կվավաձեն:



Opinion, pooling and voting