Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը խոշոր չափի կեղծ թղթադրամների իրացման մեղադրանքով օտարերկրյա քաղաքացու է ձերբակալել:
Քննության վարկածով, մեղադրյալը նյութական օգուտ ստանալու նպատակով, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում իրացրել է 10 հազար ԱՄՆ դոլարի և 350 եվրոյի կեղծ թղթադրամներ: Իրավապահներն առգրավել են հարյուր հատ 100 դոլարանոց կեղծ թղթադրամ:
Քննչական մարմնի հաղորդմամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կեղծ թղթադրամներն ամբողջությամբ առգրավված են:
Գործով քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով` կեղծ փողերի պատրաստում կամ իրացում խոշոր չափերով:
Հանցագործության հաստատման դեպքում ձերբակալվածին սպառնում է 7-ից 10 տարի ժամկետով ազատազրկում: