Դուխաբորների համայնքը սեփական ջանքերով պահպանում է արգելոց-թանգարանը /տեսանյութ/

Դուխաբորների համայնքը սեփական ջանքերով պահպանում է  արգելոց-թանգարանը  /տեսանյութ/

Դուխաբորների համայնքի հուշարձաններից է Գորելովկա գյուղի մանկատունը: Այն իրենից ներկայացնում է յուրահատուկ մշակութային լուծումներով արգելոց-թանգարան:

Երբեմնի մանկատանը այժմ բարեգործների և գյուղի համայնքի սեփական միջոցներով կոսմետիկ վերանորոգչական աշխատանքներ են ընթանում:

«Պատերը քանդվում են, տանիքը նույնպես շարքից դուրս է եկել, մենք որքանով որ կարողանում ենք, ինքներս ենք վերանորոգում և հետևում շենքին»,- մեզ հետ զրույցում նշեց Գորելովկայի բնակիչներից Վասիլի Սլաստուխինը:
Վասիլիի խոսքով՝ տեղական բյուջեից գումար է հատկացված թանգարանի պահապանի և հավաքարարների համար, սակայն այդ գումարը նրանք տալիս ենք հավաքարարին:

Վասիլին ցավով է նշում, որ կյանքը մարդկանց շատ է փոխել: Ըստ նրա՝ մարդիկ առաջ միմյանց վերաբերում էին եղբոր նման, իսկ այժմ մարդկանց մոտ մրցակցության ու նախանձի զգացողություն է:

Մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը Գորելովկայում ապրում էին շուրջ 3 հազար դուխաբորներ: Հետխորհրդային տարիներին, նրանք սկսեցին լքել գյուղը, որտեղ այժմ ապրում են ընդամենը 130-150 դուխաբորներ:

Վրաստանում դուխաբորները բնակություն են հաստատել Ջավախքի հարավային լեռնային շրջանում 19-րդ դարի 40-ական թթ.: Նրանք հիմնել են 9 գյուղեր այժմյան Նինոծմինդայի շրջանի տարածքում՝ Վլադիմիրովկա, Տամբովկա և Ռադիոնովկա գյուղերը Փարվանա լճի մոտակայքում և Սպասովկա, Օրլովկա, Գորելովկա, Եփրոմովկա և Կալինինո գյուղերը Նինոծմինդայի հարավային մասում:

Մանրամասները դիտեք տեսանյութում.