
Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովը, որի ժամանակ կընտրվի նոր պատրիարք, տեղի կունենա վաղը՝ մայիսի 11-ին, Սուրբ Երրորդության տաճարում։
Վաղը նախատեսված պատրիարքական ընտրություններից առաջ աստվածաբաններն ու վերլուծաբանները քննարկում են եկեղեցում ընթացող գործընթացներն ու հնարավոր սցենարները: Մասնագետների կարծիքով՝ որոշիչ գործոնը կլինի այն, թե ընտրություններում, ի վերջո, քանի թեկնածու կմնա և արդյոք նրանցից որևէ մեկը կկարողանա մրցել գահի համար:
Ինչպես նշեց եպիսկոպոս Շիոն, սա մեծ ընդլայնված եկեղեցական ժողով է, որի ժամանակ պետք է ընտրվի նոր կաթողիկոս պատրիարքը:

