
Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը մոտենում է ավարտին։ Վլադիմիր Պուտինը այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
Պուտինի խոսքով՝ ինքը պատրաստ է հանդիպել իր ուկրաինացի գործընկերոջ հետ ոչ միայն Մոսկվայում, այլև երրորդ երկրում, չնայած հանդիպումը տեղի կունենա միայն համաձայնագիր ստորագրելու համար։
«Կարծում եմ, որ հարցը մոտենում է ավարտին։ Հանդիպումը հնարավոր է երրորդ երկրում, բայց միայն այն դեպքում, եթե վերջնական համաձայնության հասնեն խաղաղության պայմանագրի շուրջ, որը պետք է մշակված լինի երկարաժամկետ պատմական հեռանկարի համար։ Եթե ես մասնակցեմ այս միջոցառմանը կամ ինչ-որ բան ստորագրեմ, ապա սա պետք է լինի վերջնական կետը, այլ ոչ թե բանակցությունները», – ասել է Պուտինը։

