Գորելովկայի №3 հանրային դպրոցում անցկացվել է սեղանի թենիսի մրցույթ

Գորելովկայի №3 հանրային դպրոցում անցկացվել է սեղանի թենիսի մրցույթ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի №3 հանրային դպրոցում տեղի է ունեցել դպրոցական սեղանի թենիսի մրցույթ։

Մրցույթի շրջանակում Զազա Աբուլաձեն ստացել է վկայական, ինչպես նաև դարձել է սեղանի թենիսի առաջին տեղի մեդալակիր։

Դպրոցը իր սոցիալական էջում գրում է․ «Հաջողությունները և դեռ շատ հաղթանակներ առջևում են։ Սպորտը սովորեցնում է նպատակասլացություն, կարգապահություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Շնորհավորում ենք Զազա Աբուլաձեին և մաղթում նորանոր հաջողություններ ու հաղթանակներ»։