Վրաստանը նոր կաթողիկոս ունի

Վրաստանը նոր կաթողիկոս ունի

Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովի որոշմամբ՝ Միտրոպոլիտ Շիոն (Էլիզբար Մուջիրի) դարձել է Վրաստանի 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի վրացական բյուրոն, հոգևոր առաջնորդի ընտրության համար քվեարկությունն իրականացվել է երեք հավակնորդների միջև։ Գործընթացին մասնակցել է եկեղեցական ժողովի 39 անդամ։ Միտրոպոլիտ Շիոն հաղթել է՝ ստանալով 22 ձայն։

Հիշեցնենք, որ 1977 թվականից ի վեր Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի պաշտոնը զբաղեցնող Իլյա II-ը կյանքից հեռացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։