Կայացավ քաղաքացիական կրթության մասին վեբ-դասագրքի շնորհանդեսը

Կայացավ  քաղաքացիական կրթության մասին  վեբ-դասագրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 9-ին Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնում կայացավ մանկավարժների և աշակերտների համար նախատեսված քաղաքացիական կրթության վեբ-դասագրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին մունիցիպալիտետի դպրոցների “Քաղաքացիական կրթություն” առարկայի ուսուցիչները: “Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն” կազմակերպության PR մենեջեր Նինա Էրիմաշվիլին ներկայացրեց քաղաքացիական կրթության վեբ-կայքը: Նա ներկաներին ծանոթացրեց վեբ-կայքից օգտվելու և վեբ-կայքում գրանցվելու կանոններին:

Նինա էրիմաշվիլիի խոսքով` սա նոր մոտեցում է քաղաքացիական կրթության ուսուցման և ուսուցանման տեսանկյունից:
Առայժմ վեբ-դասագիրքը միայն վրաց լեզվով է: “Վեբ-կայքը կնպաստի նաև պետական լեզվի իմացությանը: Մենք հույս ունենք, որ կհամագործակցենք այլ դոնորների հետ, որպեսզի վեբկայքը հասանելի լինի նաև հայերեն և ադրբեջաներեն լեզուներով”,- նշեց կազմակերպության PR մենեջեր Նինա Էրիմաշվիլին:

www.civiceducation.ge կայքէջում առկա են նաև քաղաքացիական կրթությանը վերաբերող վիդեո-դասեր: Առարկան դասավանդող մանկավարժները հին դասագրքերի հետ միասին կարող են օգտվել նաև վեբ-դասագրքից, որտեղ առկա են նոր նյութեր: Ներկա պահին վեբ-կայքում գրանցված են 3 հազար աշակերտներ:

Աշակերտներից և մանկավարժներց բացի կայքէջից կարող են օգտվել առարկայով հետաքրքրվող անձինք` օրինակ դիմորդները:

Դասագիրքը օգտակար կլինի նաև մարդու իրավունքների, պետականության, տնտեսության և այն հմտությունների ուսումնասիրության տեսանկյունից, որոնք անհրաժեշտ են ժամանակակից մարդուն իր երկրի ակտիվ քաղաքացին լինելու համար:

Մանրամասների մասին մեզ տեղեկատվություն տրամադրեց “Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն” կազմակերպության ղեկավար Նինա Էրիմաշվիլին: